17 նոյեմբերի 2011 - 17:08 AMT
Թուրքիայում երկրաշարժից տուժածներին Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնության ծավալը կազմել է 190 հազար դոլար

Թուրքիային տրամադրած մարդասիրական օգնության հատուցման նպատակով Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը հատկացնել 74մլն դրամ (190 հազար դոլար):

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի հարավ-արևմուտքի Վան նահանգում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին ավերիչ հարվածին հետևեց մոտ 300 հետցնցումներ մոտ 6 մագնիտուդով՝ դժվարացնելով փրկարարների աշխատանքը: Երկրաշարժի տարածքում, որտեղ քանդվել է մոտ 3000 տուն, տեղադրվել են 34,5 հազար վրաններ:

Հայաստանի ռազմական բեռնատար ինքնաթիռը հոկտեմբերի 28-ին Էրզրում է հասցրել 40 տոննա բեռ, 100-ից ավել վրաններ, 500 քնապարկեր և 7000 անկողնային պարագաներ: