24 ապրիլի 2003 - 19:22 AMT
ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Այսօր Պրահայի Սուրբ Լյուդմիլա կաթոլիկ եկեղեցում, ինչպես նաեւ չեխական Զնոյմո քաղաքում կմատուցվի պատարագ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի: Այսօր նաեւ, ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը համաեվրոպական «Օրեր» ամսագրում, Չեխիայի կինոթատրոններում կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Ապրիլի 25-ին Պրահայի Սբ.Սալվադոր եկեղեցում կկայանա դասական երաժշտության համերգ «Հայաստան` ցավի եւ հույսի երկիր» խորագրով, որի ամբողջ հասույթը կհատկացվի Գյումրիի ծերերի եւ հիվանդների հիմնադրամին: