17 նոյեմբերի 2011 - 17:56 AMT
«Ժառանգություն» կուսակցության համար միևնույն է, թե ով կդառնա ԱԺ նախագահ

ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի նպատակն այն է, որ մինչ խորհրդարանական ընտրությունները ԱԺ-ն չխանգարի կառավարության գործունեությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, հավանաբար, «ներքին քննարկումներ են տեղի ունեցել այն հարցի շուրջ, որ խորհրդարանը խանգարում է կառավարության աշխատանքին»:

Անդրադառնալով այն հարցին, թե ում կցանկանար «Ժառանգությունը» տեսնել ԱԺ խոսնակի պաշտոնում, Ստեփան Սաֆարյանն ասել է, որ կուսակցության համար միևնույն է, թե ով կընտրվի, միևնույն է նա լինելու է ՀՀԿ-ից: Նա նշել է, որ վերջերս հանրապետականները մի կատեգորիա են իրենցից ներկայացնում, որը թելադրում է բոլոր հարցերը: «Երբ կուսակցական պատկանելությունն է ամեն ինչ թելադրում, նույնիսկ եթե ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվի մի մարդ, որին մենք համակրում ենք, դա միևնույն է ոչինչ չի փոխի»,-ասել է Ստեփան Սաֆարյանը: