Նոյեմբերի 18-ին բրազիլական Կալդաս Նովաս քաղաքում մեկնարկում է շախմատի պատանեկան աշխարհի առաջնությունը:
Աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն չորս շախմատիստներ: Մինչև 16 տ խմբում ընդգրկված են Շախմատի պատանեկան օլիմպիադայի չեմպիոններ ու արծաթե մրցանակակիրներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Առաջնության առաջին համարը՝ Գրիգորյանը առաջին տուրում կհանդիպի Դավիթ Ժանգի (Կանադա) հետ: Գաբուզյանը, որը վարկանիշով 7-ն է, կխաղա Բերնարդո Վիզոտտոյի (Բրազիլա):
Մինչև 18 տ առաջնության առաջին համար, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Սամվել Տեր-Սահակյանը կմրցի Էլֆեր Լոայզա Լուտիպեի (Պերու) հետ: Իսկ պատանեկան օլիմպիադայի չեմպիոն Ռոբերտ Աղասարյանը կհանդիպի Վաինզոֆ Բերնարդո Շտոկբանտի (Բրազիլիա) հետ:
Աշխարհի առաջնությանը մասնակցում է շուրջ 6 հազար պատանի շախմատիստ 72 երկրներից: Շախմատիստները կմրցեն 6 տարիքային խմբերում՝ մինչև 8, 10, 12, 14, 16 ր 18 տ: