18 նոյեմբերի 2011 - 15:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ցվետանա Պասկալևան մտադիր է արտասահմանյան շրջագայություն սկսել «Ղարաբաղի վերքերի» թողարկման կապակցությամբ

Բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևան մտադիր է արտասահմանյան շրջագայություն սկսել «Ղարաբաղի վերքերը» տեսասկավառակի թողարկման կապակցությամբ: Ինչպես ասել է Ցվետանա Պասկալևան սկավառակի շնորհանդեսի ժամանակ, շրջագայության շրջանակներում նա մտադիր է տարբեր երկրների հասարակության ուշադրությունը հրավիրել Ղարաբաղի հարցի վրա: «Դրա համար ենք մենք այսքան աշխատել, որպեսզի տեսասկավառակը թողարկվի վեց լեզվով»,-ասել է նա, հավելելով, որ այդ ֆիլմերի աշխարհագրությունը սկավառակի թողարկումից հետո կընդլայնվի: Ըստ նրա, այն կտարածվի նաև ԱՄՆ-ում: «Այս տեսասկավառակները կընդգրկվեն բոլոր համաշխարհային գրադարաններում»,-ասել է նա:

Նա նաև հայտարարել է, որ իր համար, որպես մարդու և պրոֆեսիոնալի, Ղարաբաղը դարձավ մեծ փորձություն: «Դա կյանքի քննություն էր, դուք կարող եք գնահատել՝ ինչպես ես անցա այդ քննությունը»: Նա նշել է, որ ուրախ է, որ որպես փաստաբան կարողացավ իր տեղը գտնել: Պասկալևան նշել է, որ 20 տարի անց արդեն կարող է ուղեցույց գրել կամ խորհուրդ տալ պրոֆեսիոնալ լրագրողներին թե ինչպես է պետք վարվել՝ հայտնվելով թեժ կետում:

ՖՈՏՈՇԱՐՔ