18 նոյեմբերի 2011 - 18:31 AMT
Սիրիան թույլ կտա արաբ դիտորդներին ժամանել երկիր

Սիրիան համաձայնվել է թույլ տալ դիտորդներին ժամանել երկիր, հայտնում է Associated Press-ը, հղում անելով սեփական աղբյուրներին:

ԱՊԼ-ում լիարժեք մասնակցության վերականգնման համար նախագահ Բաշար Ասադը պետք է մի շարք պայմաններ կատարի: Իսկ բնակավայրերից զրահատեխնիկան դուրս բերելու, քաղբանտարկյալների ազատ արձակման մասին և այլ կետերի կատարմանը կհետևեն ԱՊԼ 500 ներկայացուցիչներ:

ԱՊԼ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 12-ին Կահիերում որոշել են կասեցնել Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին այդ երկրում շարունակվող բռնության պատճառով: