18 նոյեմբերի 2011 - 18:32 AMT
Հայաստանի հակամենաշնորհային մարմինը նոյեմբերի 21-ին վճիռ կկայացնի կարագի փոխարեն սփրեդ վաճառողների գործով

Նոյեմբերի 21-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կհրապարակի կարագի փոխարեն բուսասերուցքային սփրեդ իրացրած տնտեսվարող սուբյեկտների առնչությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Ինչպես հաղորդում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը հաղորդում է, հերթական նիստում կհրապարակվեն բոլոր օրինախախտների` ինչպես ներկրողների և վաճառողների, այնպես էլ տեղական արտադրողների անունները, ինչպես նաև փորձաքննության արդյունքները, որպեսզի սպառողները առավել ուշադիր լինեն վերջինների գործունեության նկատմամբ:

Կարագի 10 ներկրող ընկերությունների առնչությամբ վարչական վարույթը հարուցվել է հոկտեմբերի 13-ին անցկացված մոնիթորինգի հիման վրա, որի արդյունքներով պարզ է դարձել, որ որոշ ներկրողներ, ինչպես նաև խոշոր խանութներ, մասնավորապես` սուպերմարկետներ սպառողներին սփրեդ էին վաճառում կարագի անվան տակ: