Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկօրյա այցով ժամանել է Վրաստան, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Բաթումի օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Նիկա Գիլաուրին, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների կառավարությունների ղեկավարների երկկողմ պաշտոնական հանդիպումը:
Ողջունելով Տիգրան Սարգսյանին` Վրաստանի վարչապետը նշել է, որ վաղը տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և հույս հայտնել, որ այն կանցնի արդյունավետ մթնոլորտում:
Տիգրան Սարգսյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ համագործակցության ընդլայնման համար: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը և Նիկա Գիլաուրին շրջայց են կատարել Բաթումում:
Նոյեմբերի 19-ին կկայանա հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, ինչից հետո վարչապետը հանդիպում կունենա նաև Աջարիայի հայ համայնքի հետ: