19 նոյեմբերի 2011 - 14:12 AMT
Արտյոմ Բաղդասարյանը դուրս է եկել Եվրոպայի մինչև 23 տ ձյուդոյի առաջնության կիսաեզրափակիչ

Նոյեմբերի 19-ին Տյումենում, որտեղ անցնում է Եվրոպայի մինչև 23 տ ձյուդոյի առաջնությունը, մրցասպարեզ են դուրս եկել Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներ: Անդրանիկ Չափարյանը, Սուրիկ Գառնիկյանը (73 կգ ք/կ) և Հայկ Համբարձումյանը (81 կգ ք/կ) անհաջող հանդես եկան, իսկ ահա Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ ք/կ) դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Չափարյանը երեք մենամարտ է անցկացրել՝ հաղթելով Ալեքսանդր Գրիգորևին (ՌԴ), Շաբոլչե Կրիզսանին (Հունգարիա) և Յանիկ Գուտչեին (Գերմանիա):

Կիսաեզրափակչում հայ ձյուդոիստի մրցակիցը կլինի իսպանացի Ադրիան Լորենցո Նասիմիենտոն: Մենամարտը կսկսվի Երևանի ժամանակով 15:30-ին: