19 նոյեմբերի 2011 - 16:21 AMT
Արտյոմ Բաղդասարյանը դուրս է եկել ձյուդոյի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչ

Մինչև 81կգ քաշային կարգում հայ ձյուդոյիստ Արտյոմ Բաղդասարյանը դուրս է եկել ձյուդոյի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչ և առնվազն արծաթե մեդալ է ապահովել իր համար:

Կիսաեզրափակչում Բաղդասարյանը պարտության է մատնել իսպանացի Ադրիան Լորենցո Նասիմիենտոյին: Եզրափակչում հայ ձյուդոյիստի մրցակիցը կլինի Քրիստիան Տոտը (Հունգարիա):

Եզրափակչի ճանապարհին Բաղդասարյանը երեք մենամարտ է անցկացրել և հաղթանակ տարել Ալեքսանդր Գրիգորյևի (Ռուսաստան), Շաբոլչ Կրիզսանի (Հունգարիա) և Յաննիկ Գուտչեի (Գերմանիա) նկատմամբ: