19 նոյեմբերի 2011 - 16:53 AMT
Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին` ժամը 15.15-ին, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Քարվաճառ քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: