19 նոյեմբերի 2011 - 17:33 AMT
Ձյուդոյի ԵԱ. Արտյոմ Բաղդասարյանն արծաթե մեդալ նվաճեց

Մինչև 81կգ քաշային կարգում Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում հայ ձյուդոյիստ Արտյոմ Բաղդասարյանը հանդիպեց Քրիստիան Տոտի (Հունգարիա) հետ:

Բաղդասարյանը 5 մենամարտ էր անցկացրել և միայն եզրափակչում զիջեց մրցակցին` արժանանալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի:

3-րդ տեղը զբաղեցրին Ադրիան Լորենցո Նասիմիենտոն (Իսպանիա) և Ստանիսլավ Սեմյոնովը (Ռուսաստան):

Եզրափակչի ճանապարհին Բաղդասարյանը երեք մենամարտ էր անցկացրել և հաղթանակ տարել Ալեքսանդր Գրիգորյևի (Ռուսաստան), Շաբոլչ Կրիզսանի (Հունգարիա) և Յաննիկ Գուտչեի (Գերմանիա) նկատմամբ:

Հայաստանի հավաքականից միայն Բաղդասարյանը կարողացավ մեդալ նվաճել, ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում էին 7 հայ մարզիկներ: