Նախկին Լիբիայի առաջնորդ՝ Մուամար Քադաֆիի որդին, Սեյֆ Ալ-Իսլամը, որը ձերբակալվել էր նոյեմբերի 19-ին երկրի հարավում, առաջարկեց ապստամբներին երկու միլիարդ դոլար իր ազատության դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մեջբերելով “Ազ Զինթան” հեռուստաալիքը:
Լիբիայի Անցումային ազգային խորհրդի (ԱԱՀ) ղեկավարությունը շաբաթ օրը հայտարարեց Սեյֆ ալ-Իսլամի ձեռբակալության մասին, երբ նա փորձել է հատել Նիգերի հետ սահմանը: Ձեռբակալությունից մի քանի ժամ անց, Սեյֆ ալ-Իսլամը տեղափոխվել է Լիբիայի Զինթան քաղաք:
Հեռուստաալիքի տվյալներով, Սեյֆ Ալ-Իսլամը առաջարկեց “կաշառք” 2 միլիարդ դոլարի չափով Զինթանի ապստամբների առաջնորդներին, որոնք կտրականապես մերժեցին բանակցությունների հնարավորությունը Կադաֆիի որդու հետ և անվանեցին առաջարկությունը “հեղափոխության ստորացում”: