Դամասկոսի բնակիչների և հակակառավարական ակտիվիստների համաձայն, ձեռքի նռկնականետից արձակած առնվազն 2 հռթիր, հարվածել են Սիրիայում իշխող Բաաս կուսակցության գլխամասին: Եթե այդ հաղորդագությունները ճիշտ են, դա կլինի ընդդիմության առաջին զինված գործոցություն Սիրիայի մայրաքաղաքում մարտ ամսից սկսած հակակառավարական բողոքների ընթացքում:
Դամասկոսի բնակչի համաձայն, անվտանգության ծառայությունները շրջապատել են հրապարակը, որտեղ գտնվում է Բաաս-ի կենտրոնակայանը, իսկ շենքից ծուխ Է բարձրանում:
Ինչպես հաղորդում է BBC, շենքի վրա չեն նկատվում վնասվածքմերի հետքեր, սակայն մոտակա շենքերի բնակիչները պատմել են, որ շաբաթ լույս կիրակի գիշերը լսել են կրակոծներ:
Ռեյտերի համաձայն, այդ հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրեծ Թուրքիայում տեղակայված “Սիրիական ազատ բանակ” կազմակերպությունը, որին անդամակցում են ընդդիմության կողմ անցած զինծառայողներ:
Սակայն, չի բացառվում, որ դա կարող է լինել և նախագահ Ասադի ռեժիմի ակցիան, որն իրականացվել է անկարգությունների գլխավոր կազմակերպիչներ հանդիացող զինված ահաբեկիչների մասին իշխանությունների պնդումն արդարացնելու համար,:
Նոյեմբերի 20-ի լույս գիշերը սպառվել է հակակառավարական բողոքները ճնշելու դադարեցման Արաբական պետությունների լիգայի տրված ժամկետը: