11 հուլիսի 2000 - 20:28 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին, որը տեղի կունենա հուլիսի 12-ին Վիենայում: Այսօր Մամլո ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսին այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նա նշել է, որ շատ օգտակար է համարում միջնորդների տվյալ նախաձեռնությունը, քանի որ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հնարավորություն է տալիս «առաջին ձեռքերից» ծանոթանալ Ղարաբաղի դիրքորաշմանը: Վարդան Օսկանյանը ասել է, որ նիստին համանախագահները, ըստ ամենայնի, կամփոփեն տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքները:
Հուլիսի 16-17-ին ԵԱՀԿ գործող քարտուղար, Ավստրիայի արտգործնախարար Բենիտա Ֆերերո-Վալդները կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: --0--