21 նոյեմբերի 2011 - 16:20 AMT
Ռոբերտ Ֆիսկ. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել է հայտնի բրիտանացի վերլուծաբան, The Independent-ի մեկնաբան Ռոբերտ Ֆիսկը, հայտնում է Etha-ն:

Ստամբուլում կազմակերպված գիտաժողովում Ֆիսկը հանդես եկավ զեկույցով, որտեղ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաև Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությանը:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանությանը Թուրքիայում՝ Ռոբերտ Ֆիսկն ասել է, որ Թուրքիայում ամեն քայլափոխի խախտվում են մարդու իրավունքները:

Մամուլը Թուրքիայում ազատ չէ, ասել է վերլուծաբանը և ընդգծել, որ հարկավոր է վերացնել Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը:

Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը քրեական պատիժ է նախատեսում «թուրք ազգի ինքնությունը վիրավորելու համար», որով բազմիցս քրեական գործեր են հարուցվել հայտնի թուրք լրագրողների ու գիտնականների դեմ: Ամենաաղմակահարույց գործերից էին Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի ու «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դեմ հարուցված գործերը: