22 նոյեմբերի 2011 - 11:42 AMT
ՈՒԵՖԱ-ն մոտ 500 մլն եվրո է ներդրել Եվրոպայի 2012թ. առաջնությունը կազմակերպելու համար

Ուկրաինայում Եվրո-2012-ի կազմկոմիտեի ղեկավար Մարկիյան Լուբկիվսկին հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ն 500 մլն եվրո է ներդրել Եվրոպայի 2012թ. առաջնությունը կազմակերպելու համար:

«Ֆինանսավորումը նախատեսվում է 2 երկրների համար, որոնք կիրականացնի ՈՒԵՖԱ-ն»,-Լուբկիվսկու խոսքերն է մեջբերում ua-football.com-ը:

Լուբկիվսկին նշել է, որ այժմ շարունակվում է պաշտոնական ֆան-գոտների կազմակերպումը 4 քաղաքներում:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ֆան-գոտիների օբյեկտների մոնտաժը Ուկրաինայի և Լեհաստանի քաղաքներում կսկսվի 2012թ. մայիսին: