22 նոյեմբերի 2011 - 12:49 AMT
«Աէրոֆլոտ Օփեն 2012» փառատոնը տեղի կունենա փետրվարի 6-17 Մոսկվայում

«Աէրոֆլոտ Օփեն 2012» շախմատի միջազգային բաց փառատոնը տեղի կունենա փետրվարի 6-17 Մոսկվայում:

Փառատոնի մեջ մտնում են երեք Օփեն առաջնություններ (A, B և C), որոնք ձևավորվել են ըստ դրանց մասնակիցների վարկանիշի և անցկացվում են շվեյցարական համակարգով` 9 տուրով: Ամենամեծ հետաքրքրությունն առաջ է բերում A խումբը, որտեղ պահանջվում է 2550 և ավել վարկանիշ: Փառատոնի շրջանակում բացի երեք Օփեն առաջնություններից կանցկացվի նաև բլից-առաջնություն: Առաջնության մրցանակային ֆոնդը 2012-ին կկազմի 150 հազ եվրո, հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը: «Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարին միշտ մասնակցում են նաև հայ շախմատիստները, սակայն 2012թ. մասնակիցները դեռևս հայտնի չեն: