22 նոյեմբերի 2011 - 13:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արսեն Ղազարյան. Հայաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել թուրքական էքսպանսիային սահմանի բացման դեպքում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը սպռանալիք չի տեսնում հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Ըստ նրա, հայկական շուկան վաղուց արդեն դիմադրում է թուրքական ապրանքների էքսպանսիային, իսկ թուրքական ապրանքներն իրենց տեղն ունեն այդ շուկայում:

«Մենք վաղուց ենք այդ հարվածը ստացել, այժմ մեր տնտեսությունը, մասնավոր հատվածը պատրաստ են ոչ միայն դիմակայել, այլ հակառակը, ներուժ ստանալ արտահանման համար, մրցակցել Թուրքիայի հետ»,-հայտարարել է լրագրողներին Ղազարյանը:

Նոյեմբերի 22-ին Երևանում USAID աջակցությամբ բացվել է հայ-թուրքական գործարար համաժողովը, որին մասնակցում են շուրջ 50 գործարարներ Թուրքիայի տարբեր շրջաններից:

ՖՈՏՈՇԱՐՔ