22 նոյեմբերի 2011 - 15:25 AMT
Հրանտ Մելիք-Շաhնազարյան. Միայն այս տարվա ընթացքում ադրբեջանական բանակում զոհվել է 108 զինվոր

Միայն այս տարվա ընթացքում ադրբեջանական բանակում զոհվել է 108 զինվոր: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, սա միայն պաշտոնական տվյալներ են, որոնք տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Էլ չեմ խոսում այն բանի մասին, թե բանակում տեղի ունեցած քանի սպանություններ ադրբեջանական իշխանությունները թաքցնում են»,- նշեց նա, ավելացնելով, որ դա Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության մասն է:

Իր հերթին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը կփորձի տալ տարբեր մեկնաբանություններ բանակում կատարվող սպանություններին, «այդ թվում, որ զինվորը, հնարավոր է մահացավ կայծակի հարվածից»: «Եթե բանակում զոհված զինվորը ազգային փաքրամասնության ներկայացուցիչ լինի, միանշանակ իշխանությունները կփորձեն թաքցնել այդ փաստը»,- ասաց նա: