22 նոյեմբերի 2011 - 16:18 AMT
Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-30 կլինի Վրաստանում

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-30-ը կմեկնի Վրաստան: Այցի ընթացքում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից բացի, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: