22 նոյեմբերի 2011 - 16:34 AMT
Օպերային թատրոնում ծրագրերն իրականում ավելի շատ են, քան միջոցները

2012 թ-ին Ալ. Սպենդիրայնաի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունենալու մի շարք պրեմիերաներ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Եկող տարվա պրեմիերաների շարքում են Բիզեյի «Կարմեն», Պուչինիի «Բոհեմա» օպերաները, Չայկովսկու «Շչելկունչիկ» և Ադանի «Ժիզել» բալետները:

Հովհաննիսյանի խոսքով ծրագրերն, իրականում, շատ ավելի շատ են, քան իրականանում են, որովհետև թատրոնը շատ խնդիրների առաջ է կանգնած: Ըստ նրա, ամբողջ աշխարհում ներկայացումների դեկորացիաները կառավարվում են մեկ կոճակով, իսկ Երևանում` ձեռքով: «Ողջ ներկայացման ընթացքում աշխատողները բղավում են դեկորացիաները փոխելու ժամանակ: Երբեմն հանդիսատեսը անգամ լսում է այդ ձայները», ասաց Հովհաննիսյանը: