22 նոյեմբերի 2011 - 18:11 AMT
Տարոն Մարգարյանին շարունակում են շնորհավորել քաղաքապետ ընտրվելու առթիվ

Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Տարոն Մարգարյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, Երևանի բարեկամ և քույր քաղաքների քաղաքապետեր, քաղաքական ու հասարակական տարբեր կառույցների ղեկավարներ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ Տարոն Մարգարյանին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիյանը, ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունը , Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլոնսկին։ Տարոն Մարգարյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Պիեր Բայեն։

Տարոն Մարգարյանին շնորհավորել են նաև Փարիզի քաղաքապետ Բերտրան Դըլանոեն, Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն, Կարրարայի(Իտալիա) քաղաքապետ Անջելո Զուբբանին, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը և շնորհավորական ուղերձներում համոզմունք հայտնել, որ Երևանի և բարեկամ քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները այսուհետ նույնպես կշարունակվեն և նոր հեռանկարներ կունենան։