26 դեկտեմբերի 2003 - 19:00 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ
Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են վերջերս Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչություններում մեղսակցության մեջ կասկածվող մի անձի: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Կուլիեւը, կալանավորումը տեղի է ունեցել ադրբեջանա-իրանական սահմանի վրա: Ընդսմին նա չի պարզաբանել, թե որ երկրի քաղաքացի է ձերբակալվածը, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Սահմանապահ ծառայության ղեկավարը նշել է միայն, որ կասկածյալը մահմեդական երկրի ներկայացուցիչ է: