Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իրենց կուսակցության պատմության հետ առերեսվելու կոչի հետ կապված, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի վարչապետի և հայկական սփյուռքի մտածելակերպը նույնն է: Ես չեմ զարմանա, եթե մոտ ապագայում Էրդողանը Հայոց ցեղասպանության հարցը դնի թուրքական խորհրդարանի օրակարգում, հեգնանքով նշեց Ղըլիչդարօղլուն, նկատի ունենալով այն փաստը, երբ Դերսիմի ապստամբության ժամանակ զոհվեցին մեծ թվով հայեր և հայկական սփյուռքը միշտ հիշեցնում է դրա մասին:
Վերջերս, Թուրքիայի վարչապետը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը կոչ է արել առերեսվել իրենց պատմության հետ, քանի որ 1937-1938 թ-ին Դերսիմի կոտորածները տեղի են ունեցել, երբ CHP-ն իշխանական կուսակցություն: Թուրքական իշխանությունները դաժանորեն ճնշեցին Դերսիմի ամպստամբությունը, վերացնելով հազարավոր գյուղեր: Տարբեր տվյալներով, կոտորածների զոհ է գնացել մոտ 100 հազար մարդ: 1915 թ-ի ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր 1938 թ-ին կրկին ենթարկվեցին ցեղասպանության: