«Ակադեմիա» ցուցասրահում տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված պատկերագրքի շնորհանդեսը, ինչպես նաև մեծ մարդասերի հոբելյանին նվիրված ցուցահանդեսի փակման արարողությունը:
Ցուցահանդեսին ներկայացված հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների 48 աշխատանք` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բևեռախույզ, գիտնական և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին ներառվել է «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրված պատկերագրքում: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել»-ից։
«Այս բոլոր ծրագրերն իրականացվում են «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը երախտիքով կհիշի մեծ մարդասեր Նանսենին, իսկ այս գիրքն ուղեցույց կհանդիսանա աճող սերնդի համար` օգնելով էլ ավելի խորը զգալ և ընկալել նրա մեծությունը և փոխանցել այն իրենց ժառանգներին» , - նշեց «ԱրմենՏել» -ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ Կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների միավորումը: