23 նոյեմբերի 2011 - 14:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վենիամին Սաֆին. Նույնիսկ Չինաստանին չի հաջողվում վարել յուանի ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն

Ֆիքսված փոխարժեքի քաղաքականության մասին հարկավոր է մոռանալ, հայտարարել է Բորսայական առևտրի միջազգային ակադեմիայի ռեկտոր Վենիամին Սաֆինը: «Անհնար է ներգրավվել էկոնոմիկայի մեջ, ունենալով ֆիքսված փոխարժեք»,-ասել է նա նոյեմբերի 23-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա, նույնիսկ Չինաստանին չի հաջողվում վարել յուանի ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, որը ստիպված է յուանը դարձնել «մի քիչ լողացող» և անընդհատ ձգտում է հասցնել այն դոլարին:

Էկոնոմիկայի ամրապնդման ու կայունացման հետ մեկտեղ դոլարիզացման խնդիրը աստիճանաբար կչեզոքանա, վստահ է փորձագետը:

Ինչ վերաբերում է նրան, թե դոլարը զիջում է դիրքերը որպես առաջատար համաշխարհային արժույթ, ապա Սաֆինը նշել է, որ այն չի զիջի դիրքերը առնվազն 10 տարի: Իսկ արժութային սակարկության ամենահետաքրքիր զույգը նա համարել է կանադական դոլարն ու ԱՄՆ դոլարը:

ՖՈՏՈՇԱՐՔ