23 նոյեմբերի 2011 - 15:47 AMT
Արմեն Աշոտյանը եռօրյա այցով կմեկնի Լիբանան

Լիբանանի Հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի հրավերով նոյեմբերի 24-ից 27-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լիբանանի Հանրապետություն:

ԿԳՆ-ից հայտնում են, որ այցի նպատակը կրթության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու կրթական համակարգերում բարեփոխումների իրականացմանն առնչվող ծրագրերում փորձի փոխանակումն է: