23 նոյեմբերի 2011 - 16:02 AMT
Վիլեն Շատվորյան. Ուկրաինայում հայերը երբեք անբարյացակամ վերաբերմունքի չեն արժանացել

«Ուկրաինայի հայերի միություն» համաուկրաինյան ասոցիացիայի նորընտիր նախագահ Վալերի Շատվորյանը պատմել է այն մասին, թե ինչպես են հայերն ապրում Ուկրաինայում:

«Ուկրաինայում հայերը երբեք անբարյացակամ վերաբերմունքի չեն արժանացել: Հայերն իրենց Ուկրաինայի լիարժեք քաղաքացիներ են համարում»,-ասել է Շատվորյանը: Ըստ նրա, հայերը միշտ պատրաստ են պաշտպանել Ուկրաինան, ինչպես սեփական հայրենիքը, քանի որ շահագրգռված են, որ երկիրը բարգավաճի, հայտնում է Analitika.at.ua-ն:

«Ուկրաինան երկրորդ տուն է հայերի համար: Նրանք բոլոր ջանքերը գործադրում են երկրի հեղինակությունը բարձրացնելու համար, այդպիսով իսկ բարձրացնելով նաև սեփական հեղինակությունը»,-ասել է Շատվորյանը:

Շատվորյանը, որպես «Ուկրաինայի հայերի միության» նորընտիր նախագահ խոստացել է ամեն ինչ անել Ուկրաինայի հայ համայնքները միավորելու համար, մայրենի լեզուն պահպանելու, հայ-ուկրաինական մշակութային և բարեկամական կապերը պահպանելու համար: