23 նոյեմբերի 2011 - 18:22 AMT
Արշավիր Կիրակոսյան. Իմ նկարները խթանում են ազատությունը, փոխըմբռնումն ու համերաշխությունը

Նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց հայտնի նկարիչ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի վերջին շրջանի լավագույն կտավները («Թռչկանի ջրվեժը», «Նազրևան գյուղը», «Ամառը Փարպիում», «Աղջիկը հայելու առաջ», «Ծաղկաձորյան բնապատկեր» և այլն): Ցուցահանդեսը բացվել է նկարչի 72 ամյակի նախօրեին:

Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի ողջունել պետության ջանքերն ուղղված հանդուրժողականությանը, խաղաղ համակեցությանն ու ՄԱԿ-ի Կանոնադրության ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմքում ընկած արժեքների և սկզբունքների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը. հանդուրժողականությունը ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներից է:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչՄարիա Դոցենկոն ասաց. «Հայկական արվեստի միջոցով մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սևեռել ՄԱԿ-ի արժեքների և սկզբունքների խթանմանը: Հանդուրժողականությունը ճանաչում է մարդու համընդհանուր իրավունքներն ու այլոց հիմնարար ազատությունները»:

Նկարիչ Արշավիր Կիրակոսյանն իր հերթին հավելեց: «Շնորհիվ ՄԱԿ-ի գրասենյակի ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ ցուցադրել իմ աշխատանքները, որոնք բնության ու մարդկանց գեղեցկության և ներդաշնակության հայելիներն են: Բոլոր նկարներն ապացուցում են, որ հանդուրժողականությունը աշխարհի նեդաշնակության հիմքն է: Իմ նկարները խթանում են ազատությունը, փոխըմբռնումն ու համերաշխությունը, որոնք հանդուրժող հասարակության հիմաքարերն են»: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը