23 նոյեմբերի 2011 - 18:57 AMT
Լևոն Արոնյանը Տալի հուշախաղում կիսել է միավորները Սերգեյ Կարյակինի հետ

Միխայիլ Տալի հուշախաղի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով հանդիպել է Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ: Շախմատիստները հաշտություն են կնքել 38-րդ քայլին:

Ոչ ոքի են ավարտվել նաև Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կարլսեն և Բորիս Գելֆանդ – Վլադիմիր Կրամնիկ պարտիաները:

Պյոտր Սվիդլեր – Յան Նեպոմնաշչի և Խիկարու Նակամուրա – Վասիլի Իվանչուկ պարտիաները շարունակվում են: