25 դեկտեմբերի 2003 - 20:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԵՏԵՎԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի ներկայացուցիչները ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում կհետեվեն հունվարի 4-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին: Հայկական դիտորդական խմբի կազմում կընդգրկվեն Կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովների ղեկավարության անդամներ, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ: