24 նոյեմբերի 2011 - 10:31 AMT
Ռահիմ Սավաֆի. Իսրայելում այնպիսի տեղ չկա, ուր չեն կարող հասնել Իրանի հրթիռները

Իսրայելում այնպիսի տեղ չկա, ուր չեն կարող հասնել Իրանի հրթիռները: Այդ մասին հայտարարել է Իրանում իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Ռահիմ Սավաֆին: Մեր հրթիռները կարող են ծածկել բոլոր գրավյալ պաղեստինյան տարածքները: Հրթիռների քանակն ու հեռահարությունը սահմանափակված չեն»,-հայտարարել է պարսիկ գեներալը: Ըստ նրա, եթե Իսրայելն ու նրա դաշնակիցները մարտական գործողություններ սկսեն Իրանի դեմ, պատասխան հրթիռային հարվածն այնքան հզոր կլինի, որ ամերիկյան տարածաշրջանային հակահրթիռային վահանը չի կարողանա ետ մղել այն, հաղորդում է BBC Russian:

Սավաֆին ասել է նաև, որ պատերազմի դեպքում Իրանը մտադիր է մարտական գործողություններ վարել «ոչ միայն սովորական մեթոդներով, այլ նաև հատուկ գործողությունների միջոցով»:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Իրանի դեմ պատժամիջոցների խստացման կողմնակիցներ են, սակայն Պենտաոգնը չի հաստատում թե Իրանի դեմ ռազմական գործողություն է նախապատրաստվում: