24 դեկտեմբերի 2003 - 23:01 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ Է ՇՈՒՐՋ 9 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՉԵՉՆՅԱՅԻՑ
Փախստականները Չեչնյայից ամենամեծաթիվն են արտասահմանյան երկրների ներկայացուցիչներից, որոնք ապաստան են գտել Ադրբեջանում: Այդ մասին «Ինտերֆաքս» գործալությանը հայտնել են Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիատի Բաքվի ներկայացուցչությունում: Համաձայն աղբյուրի, այսօրվա դրությամբ Ադրբեջանում գրանցվել են շուրջ 9 հազար չեչեններ: