24 նոյեմբերի 2011 - 15:37 AMT
Կիրո Մանոյան. Ետ չկանչելով ստորագրությունը Արձանագրություններից՝ Հայաստանը գոհացնում է որոշ արևմտյան բարեկամների

Ետ չկանչելով ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններից՝ Հայաստանը միայն մի բան է ստանում՝ գոհացնում է որոշ արևմտյան բարեկամների, որոնք ցանկանում են, որ Արձանագրություններն «ապրեն»: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Սակայն, ըստ նրա, այդ ամենն արվում է երկրի ազգային շահերի հաշվին: Մանոյանը հերթական անգամ ասել է, որ ստորագրությունը հարկավոր է ետ կանչել՝ նշելով, որ այդ քայլը վաղուց է հասունացել:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանի ու Թուրքիայի սառեցված հարաբերությունները դժվար է հալեցնել՝ Մանոյանն ասել է, որ «եթե թուրքական կողմի համար այդքան բարդ է հարաբերություններ հաստատելը Հայաստանի հետ, ապա ինչո՞ւ Անկարան ստորագրեց Արձանագրությունները.: Ըստ նրա, պահպանելով Արձանագրությունները այս տեսքով՝ Թուրքիան միայն շահում է, իսկ Հայաստանը՝ կորցնում: