24 դեկտեմբերի 2003 - 17:55 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆԸ
Դեկտեմբերի 23-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի իրավապահ գերատեսչությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը Ջավախքի իշխանությունների հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը եւ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Գիա Ասաթիանին տեղական իշխանությունների հետ քննարկել են հունվարի 4-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ տարածաշրջանում կարգուկանոնի պահպանման հարցը: Կողմերը նշել են քվեարկությանը ընտրազանգվածի ակտիվ մասնակցության կարեւորությունը, տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը: