Ռուսական հայտնի որոնողական համակարգ Yandex-ը համագործակցել է Microsoft-ի, Nokia-ի, HTC-ի և Samsung-ի հետ՝ դառնալու համար գալիք Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների հիմնական որոնողական համակարգը Ռուսաստանում։ Այս մասին գրում է TechCrunch-ը։
Այս պահի դրությամբ Yandex-ը Samsung’s Оmnia W, Nokia Lumia 800 և Lumia 710 Ռուսաստանում վաճառվող Windows Phone-ով աշխատող այս սմարթֆոններում արդեն հանդես է գալիս որպես հիմնական որոնողական համակարգ։
Այս նորությունը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Yandex-ը հայտարարեց, որ դարձել է ԱՊՀ երկրներում վաճառվող Bada օպերացիոն համակարգի հիմնական որոնողական համակարգը։
Yandex-ը հայտնել է, որ արդեն նախագծել է որոշ ծրագրեր նախատեսված Windows Phone սմարթֆոնների համար։ Այդ ծրագրերից է քարտեզային համակարգ Yandex.Maps-ը և օնլայն խանութ Yandex.Market-ը։ Ընկերությունը նշել է նաև, որ նախագծելու է ավելի շատ ծրագրեր Windows Phone-ի համար և այլ օպերացիոն համակարգերի համար ապագայում։ Ըստ LiveInternet-ի տվյալների, Yandex-ը զբաղեցնում է ռուսական որոնողական համակարգերի շուկայի 62%-ը։