25 նոյեմբերի 2011 - 14:52 AMT
Հայկ Սանոսյան. Ավելի քան 30 միլիոն դրամ վաստակող գործարարները պետք է վճարեն 20 տոկոս եկամտահարկ

«Ես Ազգային ժողովում առաջարկեցի մտցնել փոփոխություններ հարկման մասին օրենքի մեջ, մասնավորապես, շքեղության հարկի նկատմամբ», հայտարարեց Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը:

Պատգամավորի խոսքով, բացի թանկարժեք ավտոմեքենաների հարկումից, անհրաժեշտ է մտցնել 20 տոկոս եկամտահարկ, որով կհարկվի 30 մլն դրամը գերազանցող գործարարների եկամուտը:

Այսպիսով մենք կթեթևացնենք բեռը, որը դրված է փոքր և միջին բիզնեսի վրա, կարծում է պատգամավորը: «Մենք պետք է խթանենք փոքր և միջին բիզնեսի հարկման թեթևացումը, որն այնքան էլ լավ չի զարգացած մեր երկրում»,-ասաց նա: