25 նոյեմբերի 2011 - 16:42 AMT
Լենմարկեր. Ղարաբաղը պետք է բարձրացվի հասարակական բանավեճի մակարդակի Հայաստանում և Ադրբեջանում

«Ես գտնում եմ, որ ժամանակն է հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը»,-հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախկին ղեկավար, այժմ Յարլ Յալմարսոնի շվեդական հիմնադրամի նախագահ Գորան Լենմարկերը:

Ըստ նրա, հակամարտության կարգավորման հարցը պետք է բարձրացվի հասարակական բանավեճի մակարդակի Հայաստանում և Ադրբեջանում, որպեսզի վերջնական լուծումն ընդունելի լինի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի համար: «Հակառակ դեպքում, հազիվ թե հաջողվի կարգավորել հակամարտությունը, իսկ դա նշանակում է, որ ստատուս-կվոյին վերջ կտրվի և մեծաթիվ մարդիկ կտուժեն»,-ասել է նա:

Անդրադառնալով ԵՄ աջակցության հարցին՝ Լենմարկերն ասել է. «Ես գտնում եմ, որ ժամանակն է երեք հարավկովկասյան երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին ԵՄ-ին անդամակցության հեռանկար տալ»: Ըստ նրա, դա ևս մեկ խթան կհանդիսանա հակամարտության կարգավորման համար, հայտնում է «ԱՊԱ»-ն: