25 նոյեմբերի 2011 - 18:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ալեքսանդր Իսկանդարյան. Դիպուկահարների պատերազմը պատահականություն չէ, այլ օրինաչափություն

Արդեն տարիներ շարունակ մենք մի իրավիճակում ենք, որն առկա է այսօր ղարաբաղյան հակամարտության ոլորտում: Սակայն, այս գործընթացում նոր տարր են հանդիսանում Հայաստանի պատասխան քայլերը ադրբեջանական սադրանքներին: Այդ մասին Երևանում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հայկական արձագանքը Ադրբեջանի գործողություններին բավականին իմաստավորված քաղաքականության տպավորություն է թողնում, ոչ թե ուղղակի ձեռնարկված քայլերի»,-նշել է նա:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:

Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

«Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- նշված է Կարապետյանի հայտարարության մեջ:

ՖՈՏՈՇԱՐՔ