25 նոյեմբերի 2011 - 20:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տեր-Պետրոսյանն ընդդիմությանը կոչ է անում իր թեկնածուի բացակայության դեպքում քվեարկել ցանկացածի օգտին, բացի ՀՀԿ-ից

Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմությանը կոչ է անում իր թեկնածուի բացակայության դեպքում քվեարկել ցանկացածի օգտին, բացի ՀՀԿ-ից:

Նա նշել է, որ վերջերս տեղի ունեցած Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների տեղի կառույցներն աջակցել են «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին, որն էլ, մրցակցելով ՀՀԿ-ի թեկնածուի հետ, հաղթել է ընտրություններում: Ընդ որում, Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ի Կենտրոնական մարմիններից որևէ ցուցում չի եղել:

ՖՈՏՈՇԱՐՔ