26 նոյեմբերի 2011 - 10:47 AMT
Սամվել Տեր-Սահակյանը շախմատի պատանեկան առաջնությունում տարավ իր 7-րդ հաղթանակը

Մինչև 18 տ տարիքային խմբում հաջող ելույթներն է շարունակում Սամվել Տեր-Սահակյանը՝ 8 տուրերից 7-ում նա հաղթել է և մեկում ոչ ոքի խաղացել: 8-րդ տուրում հայ շախմատիստը ավելի ուժեղ գտնվեց ամերիկացի Էրիկ Ռոսենից և 7,5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով մրցակիցներին 1 միավորով: Տեր-Սահակյանին մեկ միավորով զիջում է ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը, որը 2-րդ տեղում է:

Ռոբերտ Աղասարյանը սևերով կոտրեց Մանուել Խուան Գաիտանայի (Արգենտինա) դիմադրությունը և զգալիորեն բարելավեց դիրքը աղյուսակում: Նա 5,5 միավորով 14-րդ տեղում է:

8-րդ տուրում Տեր-Սահակյանը կհանդիպի Դաս Դեբաշիսի (Հնդկաստան) հետ, որն իր ակտիվում ունի 6,5 միավոր և 3-րդ տեղում է, իսկ Աղասարյանը կխաղա Էրիկ Ռոսենի հետ, որը 5,5 միավորով 7-րդ տեղում է: