26 նոյեմբերի 2011 - 16:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում պարգևատրել են Հայաստանի ֆուտբոլի հոբելյանական 20-րդ առաջնության մասնակիցներին

Նոյեմբերի 26-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հոբելյանական 20-րդ առաջնության մասնակիցների պարգևատրման արարողությունը: Բոլոր մրցանակակիրներն ու չեմպիոնները մեդալներ ու գավաթներ են ստացել:

Հայաստանի չեմպիոն դարձավ Երևանի «Ուլիսը», արծաթի արժանացավ «Փյունիկը», իսկ բրոնզե մեդալներ՝ «Գանձասարը»: Երկրի լավագույն ռմբարկու ճանաչվեց 16 գոլերի հեղինակ «Բանանցի» ֆուտբոլիստ Բրունո Կորեան: «Ամենահեռանկարային ֆուտբոլիստի» կոչմանն արժանացավ «Փյունիկի«» պաշտպան Վարազդատ Արոյանը:

Իր պարգևները ստացան նաև Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի հաղթողներ «Շենգավիթն» ու Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Էրեբունին»:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ամփոփելով առաջնության արդյունքները, նշել է, որ առաջնությունը այնքան էլ բարձր մակարդակի չէ և պետք չէ տեղերն առաջին եռյակում համարել բարձր նվաճում:

«Սակայն, ես ցանկանում եմ շնորհավորել բոլոր ակումբներին ու հաջող ելույթներ մաղթել նրանց հաջորդ տարի: Հատկապես կցանկանայի, որ հայկական ակումբները հաջող հանդես գան եվրոգավաթներում: Շնորհակալ եմ մեր երկրպագուներին, որոնք միշտ սատարել են մեր ֆուտբոլիստներն»,-ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանը 2012թ. ֆուտբոլիստներին մաղթել է առողջություն և նորանոր նվաճումներ:

ՖՈՏՈՇԱՐՔ