26 նոյեմբերի 2011 - 18:11 AMT
Հայաստանում ի տարբերություն եվրոպական երկրների պետք է պայքարել գների անհիմն բարձրացման հետ

Ինչպես ամբողջ աշխարհում այդպես էլ Հայաստանում հակամենաշնորհային մարմինը իրավունք ունի խառնվել գների անհիմն փոփոխությանը: Հիմնականում, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով, դա վերաբերվում է կենտրոնացված շուկաններին, որտեղ գործում են գերակշռող դիրքեր զբաղեցնող տնտեսվարող սուբյեկնտերը: “ Հայաստանում ի տարբերություն եվրոպական երկրների առկա է գների անհիմն բարձրացումը, իսկ նրանց մոտ՝ դեմփինգը, որը թույլ է տալիս հանել խաղացողներին շուկայից, հայտնեց PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում ՏՄՊՊՀ-ի ղեկավարը:

Նրա խոսքով, եվրոպական համամենաշնորհային մարմինը այդ դեպքում ուսումնասիրում է տնտեսվարող սուբյեկտների կողմից գների անհիմն իջեցման հետ կապված իրավիճակը և հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որ այդ գինը անհիմ է, հայտնելով իրական գինը: “Եվ այստեղ նրանք հանդիպում են սպառողների դժգոհությունը, որոնց ձեռնտու է ցածր գինը: Հակամենաշնորհային մարմինը դառնում է սպառողների թիրախը ”, նշեց նա: