27 նոյեմբերի 2011 - 16:56 AMT
Իրանը պատրաստ է հարված հասցնել Թուրքիային, եթե ՆԱՏՕ-ն սկսի սպառնալ

Իրանը պատրաստ է ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքի դեպքում հարված հասցնել Ալյանսի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ)՝ Թուրքիայի տարածքում գտնվող օբյեկտներին: Այդ մասին հայտնել է «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այս շաբաթվա ընթացքում որոշ երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, հայտարարել են Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների ներմուծման մասին:

Այդ միջոցները ձեռնարկվել են ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի վերաբերյալ հերթական զեկույցի տարածումից հետո և ուղղված են ԻԻՀ նավթաքիմիական ու բանկային սեկտորների դեմ: