28 նոյեմբերի 2011 - 17:50 AMT
Ճապոնացիների ստեղծած մարդանման ռոբոտը կաշխատի սովորական մարդու պես

Ճապոնական ռոբոտաշինությամբ զբաղվող Kawada ընկերությունը ստեղծել է մարդանման ռոբոտ, որը նախագծված է հատուկ մարդկանց կողքին աշխատելու համար։ Ասյպես կոչվող Nextage ռոբոտը իր տեսակի մեջ եզակի չէ, սակայն նրա հատկանիշները շատ տպավորիչ են և այն կոմերցիոն նպատակներ ունի։

Nextage ռոբոտը հագեցած է բարձրորակ գերարագ ստերեո տեսախցիկով, ունի երկու ձեռք, որոնք ունեն 12 հոդ։ Երբ մարդ մոտենում է ռոբոտին, այն դադարում է աշխատել։

Kawada ընկերությունը ռոբոտի ստեղծման նպատակը մեկնաբանում է այս կերպ. «Մենք ստեղծել ենք այս ռոմոտներին՝ մարդկանց հետ աշխատելու համար։ Նրանք համագործակցելու են մարդկանց հետ՝ նույն միջավայրում աշխատելով։ Նրանց աշխատանքը չի ներառելու ծանր և մեծ առարկաների տեղափոխումը, նրանք կատարելու են նույն աշխատանքն ինչ մարդիկ, պարզապես մենք կարծում ենք, որ մարդիկ ռոբոտների կողքին աշխատելով ավելի արդյունավետ կկատարեն իրենց աշխատանքը։