28 նոյեմբերի 2011 - 19:55 AMT
Վերին Լարս հսկիչ-անցագրային կետում տրանսպորտի երթևեկության վրա սահմանափակումներ են դրվել

Եղանակային պայմանների պատճառով մի շարք լեռնանցքներում, այդ թվում` Ռուսաստանի և Վրաստանի սահմանին Վերին Լարս հսկիչ-անցագրային կետում տրանսպորտի երթևեկության վրա սահմանափակումներ են դրվել, այդ ՀԱԿ-ը գործելու է մինչև ձմռան վերջ, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: Նախ և առաջ սահմանափակումները վերաբերում են կցասայլերով, ինչպես նաև խոշոր բեռնատար տրանսպորտին, որի երթևեկությունը վտանգավոր է ուժեղ սառնամանիքի պատճառով:

Ներկայումս Վրաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում: Լեռնային շրջաններում ձյան ծածկի բարձրությունը հասել է 2 մետրի: Վրաստանի Ավտոճանապարհների բաժանմունքի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ շուրջօրյա ռեժիմով ձյունից մաքրում են ճանապարհները: Օդերևութաբանների կանխատեսմամբ, լեռնային շրջաններում ուժեղ մրրիկ է սպասվում, իսկ հարթավայրային շրջաններում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -8ºС: Նոյեմբերի 29-ից եղանակային պայմանները կվատթարանան, սառը քամին կուժեղանա: Վրաստանում եղանակը դեպի լավը կփոխվի դեկտեմբերի 2-ից ոչ շուտ: