19 դեկտեմբերի 2003 - 19:34 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ՄՈՏ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը չի դիտում իր տարածքում այլ պետության ռազմակայանների տեղակայման հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը` պատասխանելով երկրի տարածքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման հնարավորության մասին հարցին: Ադրբեջանը «տարածաշրջանում միակ երկիրն է, որի տարածքում չկան օտարերկրյա ռազմակայաններ, եւ որոնց տեղակայման հարցը այսուհետ եւս չի քննարկվելու», ասել է Գուլիեւը: