29 նոյեմբերի 2011 - 13:07 AMT
Ռոջեր Ֆեդերեր. Իսպանիան Դևիսի գավաթի ֆավորիտ է. չէ՞ որ նրանք Ռաֆա ունեն

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) կիսվեց Իսպանիայի և Արգենտինայի միջև Դևիսի գավաթի եզրափակիչ խաղի վերաբերյալ իր կանխատեսումներով:

«Անկասկած, շատ առումներով խաղը հավասար է լինելու: Բայց ես կարծում եմ, որ Իսպանիան է ֆավորիտը: Նախ, նրանք խաղում են տանը: Երկրորդը, նրանք ունեն անհավանական հզոր կազմ»,- Ֆեդերերի խոսքերը փոխանցում է gotennis.ru-ն:

Շվեյցարացի թնիսիստի խոսքով, մյուս կողմից էլ, արգենտինացիները ևս ունեն լավ թիմ և խաղացողներ. «Այնուամենայնիվ, ամեն ինչ հնարավոր է: Իհարկե, Իսպանիան ֆավորիտ է. չէ՞ որ նրանք Ռաֆա ունեն, իսկ խաղն անցնելու է հայրենի հողի վրա: Ամեն ինչ տրամաբանական է»:

Դևիսի գավաթի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 2-4 Սևիլիայում: