18 դեկտեմբերի 2003 - 22:23 AMT
«FREEDOM HOUSE»-Ի ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ» ԵՐԿԻՐ Է
Ըստ ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության նախապատրաստած «Freedom in the World-2003» զեկույցի` Հայաստանը ճանաչվել է «մասամբ ազատ երկիր»: Նախկին ԽՍՀՄ երկրներից «մասամբ ազատ» երկրներ են ճանաչվել նաեւ Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը եւ Մոլդովան: Նշենք, որ երկրի կարգավիճակը որոշելիս հաշվի է առնվել քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների մակարդակը: Հետխորհրդային երկրներից «անազատ» են ճանաչվել Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Հիշեցնենք, որ 2002 թվականին Ադրբեջանը «մասամբ ազատ» երկրների թվին էր պատկանում: